Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Բանակցել չի նշանակում զիջել

Բանակցել չի նշանակում զիջել
23.03.2016 | 00:03

Եթե Ընտրական օրենսգրքի նոր նախագծի վերաբերյալ ընդդիմության կողմից ողջամիտ առաջարկներ լինեն, կընդունենք՝ ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Բանակցել չի նշանակում զիջել: Մենք շատ լավ մշակույթ ունենք ձևավորված, բանակցում ենք ընդդիմության հետ, որ լսենք ողջամիտ առաջարկություններ: Եթե լինեն նման առաջարկություններ, անպայման կընդունվեն իշխանությունների կողմից»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Դիտվել է՝ 1089

Մեկնաբանություններ